Լրահոս / Հայտարարություններ

«Գիտության դիվանագիտություն» թեմայով սեմինար-դասախոսություն

03.05.2018

Կից լուսանկարներ

«Գիտության դիվանագիտություն» թեմայով սեմինար-դասախոսություն (

«Գիտության դիվանագիտություն» թեմայով սեմինար-դասախոսություն

 

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 3-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում Հայաստանի դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ անցկացվեց «Գիտության դիվանագիտություն» սեմինար-դասախոսություն, որը վարում էին հրավիրյալ փորձագետներ Լյուկ Վան Լանգենհոֆեն և Դերիլ Քոփլենդը: Բրյուսելի և Վորիքի համալսարանների աշխատակից Լ. Վան Լանգենհոֆենը մասնագիտացած է  Եվրոպական միության կողմից դրա գործնական կիրառման ոլորտներում, իսկ կանադացի նախկին դիվանագետ  Դ. Քոփլանդը, որն ի թիվս այլ հաստատությունների, դասավանդում է նաև Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում, ներկայումս «Գիտության դիվանագիտություն» է դասավանդում Հայաստանի դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագրում, ինչպես նաև դիվանագետների և այլ պետական գերատեսչությունների արտաքին կապերի ստորաբաժանումներում աշխատող այլ մասնագետների համար անցկացվող վերապատրաստման ծրագրում:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը: Վ. Գաբրիելւանը և Ա. Տեր-Կյուրեղյանը խոսելով «Գիտության դիվանագիտություն» դեռևս նոր գիտակարգի մասին, ընդգծեցին դրա ընձեռած հնարավորությունները Հայաստանի և հայկական դիվանագիտության համար։

Միջոցառման սկզբում բանախոսները ներկայացրին գիտության և տեխնոլոգիայի դիվանագիտության ոլորտը, վերլուծեցին Եվրոպական Միության, Հյուսիսային Ամերիկայի և ասիական երկրներից օրինակներ և դրանց դասերը, ապա ծավալվեց քննարկում հարց ու պատասխանի ձևով։

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ