Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագետների վերապատրաստման 2018թ. դասընթացի մեկնարկը

05.03.2018

Կից լուսանկարներ

Դիվանագետների վերապատրաստման 2018թ. դասընթացի մեկնարկը

Դիվանագետների վերապատրաստման 2018թ. դասընթացի մեկնարկը

 

Ամբողջ ալբոմ »

Մարտի 5-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց Դիվանագետների և ՀՀ պետական գերատեսչությունների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման թվով չորրորդ ամենամյա ծրագրի 2018թ. դասընթացը: Դասընթացը վարում են ԱԳ նախարարի տեղակալները, ՀՀ կառավարության այլ անդամներ, արտերկրի  և Հայաստանի ճանաչված դասախոսներ: Դասերը կընթանան երկու ամիս և կներառեն մասնակիցների` ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ գիտելիքների թարմացմանը և դիվանագիտական հմտությունների զարգացմանն ուղղված առարկաներ: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան ավարտական վկայական: Դասընթացի առաջին դասը՝ «Հայոց եկեղեցու գործունեությունը մարտահրավերներ և իրողություններ» վարեց Մայր Աթոռի արարողակարգի և արտաքին կապերի բաժնի տնօրեն Տ. Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։