Լրահոս / Հայտարարություններ

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսի այցը Դիվանագիտական դպրոց

13.02.2018

Կից լուսանկարներ

դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը Դիվանագիտական դպրոցում

Դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը Դիվանագիտական դպրոցում

 

Ամբողջ ալբոմ »

Փետրվարի 13-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին։ Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի դիվանագիտական դպրոցի գործունեությանը և քննարկել Բրազիլիայի  արտաքին հարաբերությունների նախարարության «Ռիո Բրանկո» ինստիտուտի և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջև համագործակցության հնարավորությունները։

Ավելի վաղ՝ 2016 թվականին, Հայաստանի դիվանագիտական դպրոցի և «Ռիո Բրանկո» ինստիտուտի (Բրազիլիայի դիվանագիտական դպրոց) միջև կնքվել էր Փոխըմբռնման հուշագիր և քննարկում ծավալվեց փաստաթղթով նախատեսված ուղղություններով համագործակցության շուրջ։

Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը ներկայացրեց Դպրոցը և շեշտեց նմանատիպ նախաձեռնությունների կարևորությունը ուսումնական հաստատությունների միջև։ Զրուցակիցները քննարկեցին համագործակցության մի շարք տարբերակներ:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ