Լրահոս / Հայտարարություններ

Լիբանանյան կանադական համալսարանի ռեկտոր Ռոնի Աբի Նախլեի այցը Դիվանագիտական դպրոց

28.11.2017

Կից լուսանկարներ

Լիբանանյան կանադական համալսարանի ռեկտոր Ռոնի Աբի Նախլեի այցը Դիվանագիտական դպրոց

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 28-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Լիբանանյան կանադական համալսարանի (ԼԿՀ) ռեկտոր, դոկտոր Ռոնի Աբի Նախլեին, համալսարանի հոգեբարձուների խորհրդի նախագահ Յոլանդե Սալեմին և Լիբանանում ՀՀ դեսպանատան մշակութային հարցերով արտահաստիքային խորհրդական Միրել Խանամիրյանին։ Այցի նպատակն էր քննարկել Հայաստանի դիվանագիտական դպրոցի և ԼԿՀ միջև համագործակցության հնարավորությունները։ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը ներկայացրեց Դիվանագիտական դպրոցը և կարևորեց նմանատիպ նախաձեռնությունների կարևորությունը ուսումնական հաստատությունների միջև։ Զրուցակիցները քննարկեցին համագործակցության մի շարք տարբերակներ, այդ թվում ԼԿՀ դասախոսների ներգրավումը Դիվանագիտական դպրոցի ուսումնական գործընթացի մեջ, համատեղ ծրագրերի իրականացում, գիտահետազոտական աշխատանք և այլն։

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ