Լրահոս / Հայտարարություններ

«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մեկնարկ

18.09.2017

Կից լուսանկարներ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյան

Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մեկնարկ

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 15-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի 2017-18 թթ. ուսումնական տարին։

Ողջույնի խոսքով ունկնդիրներին դիմեց, ապա նրանց հարցերին պատասխանեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Դրանք հիմնականում վերաբերում էին դիվանագիտություն մասնագիտությանը, դրա նրբություններին, Լեռնային Ղարաբաղի  բանակցային գործընթացին, միջազգային և տարածաշրջանային այլ խնդրիների։

Նախարարի դասախոսությանը հաջորդեց հանդիպում Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիլյանի և դպրոցի աշխատակազմի հետ։ Վահե Գաբրիելյանը շնորհավորեց ունկնդիրներին դիվանագիտական դպրոց ընդունվելու կապակցությամբ և շեշտեց, որ լավագույնները պատիվ կունենան ստանալու դիվանագետի կոչում և  ներկայացնելու Հայաստանի Հանրապետության շահերը տարբեր միջազգային հարթակներում։

«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի ուսումնական գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 18-ից՝ «Միջազգային հարաբերությունների ներածություն» առարկայով, որը դասավանդում է Չեխիայի արտաքին հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Պետր Կրատոխվիլը։

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ