Լրահոս / Հայտարարություններ

«Դիվանագետների վերապատրաստում» դասընթացի ավարտական վկայականների հանձնում

23.06.2017

Կից լուսանկարներ

«Դիվանագետների վերապատրաստում» դասընթացի ավարտական վկայականների հանձնում

«Դիվանագետների վերապատրաստում» դասընթացի ավարտական վկայականների հանձնում

 

Ամբողջ ալբոմ »

2017թ. հունիսի 23-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» ամենամյա երկամսյա դասընթացի ավարտական վկայականների հանձնման արարողությունը: Դասընթացը նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում աշխատող դիվանագետների, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների` արտաքին կապերի կամ միջազգային համագործակցության վարչությունների աշխատակիցների համար: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին վկայականներ հանձնեց Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը, ով շնորհավորեց  մասնակիցներին և շեշտեց դասընթացի կարևորությունը ոչ միայն տեսական գիտելիքների և գործնական հմտությունների թարմացման, այլև տարբեր գերատեսչությունների արտաքին ստորաբաժանումների միջև աշխատանքային կապերի խորացման գործում:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ