Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագետների վերապատրաստման ծրագրի մեկնարկը

06.03.2017

Կից լուսանկարներ

Ոսկան Արք.Գալփակյանի դասախոսությունը Դիվանագիտական դպրոցում

Ոսկան Արք.Գալփակյանի դասախոսությունը Դիվանագիտական դպրոցում

 

Ամբողջ ալբոմ »

Մարտի 3-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց Դիվանագետների և ՀՀ պետական գերատեսչությունների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման 2017թ. դասընթացը: Դասընթացը վարում են ԱԳ նախարարի տեղակալները, ՀՀ կառավարության այլ անդամներ, արտերկրի  և Հայաստանի ճանաչված դասախոսներ: Դասերը կընթանան երկու ամիս և կներառեն մասնակիցների` ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ գիտելիքների թարմացմանը և դիվանագիտական հմտությունների զարգացմանն ուղղված առարկաներ: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան ավարտական վկայական: Դասընթացի առաջին դասը՝ «Հայոց եկեղեցու գործունեությունը մարտահրավերներ և իրողություններ» վարեց Էջմիածնի միաբան Ոսկան Արք. Գալփակյանը։