Լրահոս / Հայտարարություններ
Դիվանագիտական դպրոցի նոր հրատարակությունները
15.01.2017
ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցը, ԱԳՆ աշխատակազմի հետ համագործակցությամբ, նախաձեռնել և հրատարակել է «Հյուպատոսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի ժողովածու» և «Դիվանագիտական ծառայության ոլորտը կարգավորող իրակավական ակտերի ժողովածու» սկավառակներ:
«Հյուպատոսական գործունեություն» ծրագրով դիվանագետների վերապատրաստման դասընթացի շրջանակներում հրատարակվող «Հյուպատոսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի ժողովածուն» հրատարակվում է երկրորդ անգամ, արտացոլելով համապատասխան օրենսդրության մեջ վերջին երկու տարում տեղ գտած փոփոխությունները, իսկ «Դիվանագիտական ծառայության ոլորտը կարգավորող իրակավական ակտերի ժողովածուն» Դիվանագիտական դպրոցի կողմից հրատարակվել է առաջին անգամ:
Սկավառակները պարունակում են ոլորտը կարգավորող միջազգային համաձայնագրերը, ՀՀ օրենսգրքերն ու օրենքները, ՀՀ նախագահի հրամանագրերը, ՀՀ կառավարության որոշումները, ՀՀ ԱԳՆ հրամաններ, ուղեցույցներ և այլ ակտեր: