Լրահոս / Հայտարարություններ

Փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ինդոնեզիայի ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնի միջև

19.09.2016

Կից լուսանկարներ

Փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ինդոնեզիայի ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնի միջև

Փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ինդոնեզիայի ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնի միջև

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 19-ին Ինդոնեզիայի ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան  Վահե Գաբրիելյանը և Ինդոնեզիայի ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Էկո Հարտոնոն  ստորագրեցին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ինդոնեզիայի ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնի միջև դիվանագիտական վերապատրաստման և կրթական բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: 

Ստորագրման արարողությանը հետևած ելույթներում Վահե Գաբրիելյանը և Էկո Հարտոնոն համոզմունք հայտնեցին, որ ստորագրված փաստաթուղթը կնպաստի երկու կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանը և հիմք կծառայի մասնագիտական գիտելիքների ու փորձի փոխանակման, համատեղ կրթական ու վերապատրաստման ծրագրերի իրականացման համար:
 

Ստորագրման արարողությունից հետո Ինդոնեզիայի ԱԳՆ-ի՝ կենտրոնում վերապատրաստում անցնող միջին դասի դիվանագիտական անձնակազմի համար տեղի ունեցավ Հայաստանի վերաբերյալ Վահե Գաբրիելյանը դասախոսությունը, որից հետո նա պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ