Լրահոս / Հայտարարություններ

Ավարտական վկայականների հանձնում դիվանագետների վերապատրաստման դասընթացի մասնակիցներին

13.09.2016

Կից լուսանկարներ

Դիվանագետների վերապատրաստման 2016թ. դասընթացի ավարտական վկայականների հանձնումը

Ամբողջ ալբոմ »

2016թ. սեպտեմբերի 13-ին Դիվանագիտական դպրոցում ավարտական վկայականներ հանձնվեցին «Դիվանագետների վերապատրաստում» ամենամյա երկամսյա դասընթացի 2016թ. շրջանավարտներին:

Դասընթացը նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում աշխատող դիվանագետների, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների`արտաքին կապերի կամ միջազգային հարաբերությունների վարչությունների աշխատակիցների համար:

Դասընթացի շրջանավարտներին վկայականները հանձնեց Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը, շնորհավորելով մասնակիցներին և վստահություն հայտնելով, որր Դպրոցի տված գիտելիքներն ու հմտությունները օգտակար կլինեն նրանց հետագա աշխատանքում: