Լրահոս / Հայտարարություններ
Դիվանագետների վերապատրաստման 2016թ. դասընթացի սկիզբը
23.05.2016
Մայիսի 23-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց «Դիվանագետների և ՀՀ պետական գերատեսչությունների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման» 2016թ. դասընթացը: Դասընթացը վարում են ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետները, ոլորտին առնչվող ՀՀ այլ պաշտոնատար անձինք, Հայաստանի և արտերկրի ճանաչված դասախոսներ: Արդեն երրորդ անգամ իրականացվող ամենամյա երկամսյա ծրագիրն ընդգրկում է մասնակիցների` ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ գիտելիքների թարմացմանը և դիվանագիտական հմտությունների զարգացմանն ուղղված առարկաներ: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան համապատասխան վկայական: