Լրահոս / Հայտարարություններ

22.03.2024 • «Հանրային դիվանագիտությունը էլեկտրոնային դարաշրջանում. դասեր Հայաստանի համար» խորագրով համաժողով

2024թ. մարտի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի դիվանագիտական դպրոցի կազմակերպած՝ «Հանրային դիվանագիտությունը էլեկտրոնային դարաշրջանում. դասեր Հայաստանի համար» խորագրով համաժողով ը : Միջոցառումը նախատեսված էր դիվանագետների, ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների ղեկավարների, մամուլի քարտուղարների, տեղական ինքնակառավարման մարմինների՝ ապակենտրոնացված միջազգային համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաների, փորձագետների և այս ոլորտում հետազոտություններ...

21.03.2024 • Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Դիվանագիտության էստոնական դպրոցի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում

Մարտի 21-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Դիվանագիտության էստոնական դպրոցի տնօրեն պարոն Էկե Նոմի միջև: Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում երկու կրթօջախների միջև տեղի ունեցավ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն: Կողմերը քննարկեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Դիվանագիտության էստոնական դպրոցի միջև առկա համագործակցության խորացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:...

13.03.2024 • Վերապատրաստման ծրագիր Սիրիայի Արաբական Հանրապետության դիվանագետների համար

2024 թվականի   մարտի 1-ից 13-ը   ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում   անցկացվեց Սիրիայի Արաբական Հանրապետության կրտսեր   դիվանագետների   վերապատրաստման   ծրագիրը : Ծրագրի նպատակն էր բարելավել   մասնակիցների գիտելիքները   միջազգային հարաբերությունների և դիվանագիտության   ոլորտում ,   ծանոթացնել մեր տարածաշրջանի իրողություններին,   ինչպես նա և խորացնել մասնակիցների գիտելիքները Հայաստանի և մեր երկրի արտաքին քաղաքականության մասին : Սիրիայի Արաբական Հանրապետության դիվանագետների...

07.03.2024 • Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Սիրիայի դիվանագիտական ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում

Մարտի 7-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Սիրիայի դիվանագիտական ինստիտուտի տնօրեն, դեսպան Իմադ Մուստաֆայի միջև: Դ իվանագիտության ոլորտում կրթական երկու հաստատությունների միջև տեղի ունեցավ  համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն: Կողմերը քննարկեցին համագործակցության զարգացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ...

23.02.2024 • Ռազմավարական հաղորդակցություն թեմայով դասընթաց

Փետրվարի 19-ից 23-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ « Ռազմավարական հաղորդակցություն » թեմայով մեկշաբաթյա դասընթաց, որը վարեց Լունդի համալսարանի հոգեբանական պաշտպանության հետազոտական ինստիտուտի տնօրեն, ռազմավարական հաղորդակցության մասնագետ Ջեյմս Փամենթը: Դասընթացին մասնակցեցին ՀՀ ԱԳՆ տարբեր վարչությունների, ինչպես նաև այլ պետական գերատեսչությունների՝ հասարակայնության հետ կապերի և մամուլի համար պատասխանատու աշխատակիցները:

13.02.2024 • Հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ

Փետրվարի 13-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանի միջև: Դեսպան Սոբհանին շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում և ծանոթացավ դպրոցի գործունեությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին   Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Իրանի  միջազգային հարաբերությունների դպրոցի միջև փոխգործակցության հնարավորությունները:  

18.01.2024 • Հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանի հետ

Հունվարի 18-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանի միջև: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Սիրիայի դիվանագիտական ինստիտուտի միջև համագործակցության հեռանկարները:  Հանդիպման վերջում դեսպան Արիսյանը շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում:

10.01.2024 • «Դիվանագետների վերապատրաստում» 2023թ.-ի երկրորդ դասընթացի ավարտ

Հունվարի 10-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» ե ռ ամսյա դասընթացի 202 3 թվականի երկրորդ ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Դասընթացին մասնակցել են ՀՀ պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցները : Դիվանագիտական դպրոցի անձնակազմը   շնորհավորեց ծրագրի մասնակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն նրանց մասնագիտական առաջխաղացմանը:...

21.12.2023 • Հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության դեսպանի հետ

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպան Էրիկ Դե Մույնքի միջև: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի, Բելգիայի դիվանագիտական կրթական հաստատությունների, ինչպես նաև Հայաստանում Բելգիայի դեսպանության հետ համագործակցության հնարավորությունները:

18.12.2023 • Դիվանագիտական կրթության միջազգային 49-րդ ֆորումը

Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը դեկտեմբերի 12-ից 15-ը մասնակցեց Դիվանագիտական կրթության միջազգային 49-րդ ֆորումին: Դիվանագիտական ակադեմիաների տնօրենների և արտաքին հարաբերությունների ինստիտուտների դեկանների ամենամյա հավաքը տեղի ունեցավ Բանգկոկում   և  հյուրընկավել էր Թայլանդի Դևավոնգսե Վարոպակարն արտաքին հարաբերությունների ինստիտուտի կողմից:  « Դիվանագիտության ապագան. միտումներ, գործիքներ և կրթություն նոր դարաշրջանի դիվանագետների համար» խորագրի ներքո անցկացվող միջոցառմանը ներկա էին ավելի քան 100...

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ