Լրահոս / Հայտարարություններ

18.05.2018 • ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցն Արցախ

Մայիսի 12-ից 16-ը տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ամենամյա ուսումնական այցն Արցախ, որի ընթացքում ունկնդիրները հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալ Արցախյան իրականությանը։ Այցի առաջին օրը՝ մայիսի 12-ին Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ ԴԴ ունկնդիրներն այցելեցին Արաքսի հովիտ, Կովսական և Իշխանաձոր համայնքներ, և ծանոթացան այնտեղ իրականացվող խոշոր գյուղատնտեսական և զարգացման ծրագրերին։ Հաջորդ օրը ունկնդիրները այցելեցին ՊԲ զորամասներից մեկը, զրուցեցին զինվորների և սպաների...