Լրահոս / Հայտարարություններ
22.03.2024 • «Հանրային դիվանագիտությունը էլեկտրոնային դարաշրջանում. դասեր Հայաստանի համար» խորագրով համաժողով
2024թ. մարտի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի դիվանագիտական դպրոցի կազմակերպած՝ «Հանրային դիվանագիտությունը էլեկտրոնային դարաշրջանում. դասեր Հայաստանի համար» խորագրով համաժողով ը : Միջոցառումը նախատեսված էր դիվանագետների, ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների ղեկավարների, մամուլի քարտուղարների, տեղական ինքնակառավարման մարմինների՝ ապակենտրոնացված միջազգային համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաների, փորձագետների և այս ոլորտում հետազոտություններ...
21.03.2024 • Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Դիվանագիտության էստոնական դպրոցի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում
Մարտի 21-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Դիվանագիտության էստոնական դպրոցի տնօրեն պարոն Էկե Նոմի միջև: Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում երկու կրթօջախների միջև տեղի ունեցավ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն: Կողմերը քննարկեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Դիվանագիտության էստոնական դպրոցի միջև առկա համագործակցության խորացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:...
13.03.2024 • Վերապատրաստման ծրագիր Սիրիայի Արաբական Հանրապետության դիվանագետների համար
2024 թվականի մարտի 1-ից 13-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում անցկացվեց Սիրիայի Արաբական Հանրապետության կրտսեր դիվանագետների վերապատրաստման ծրագիրը : Ծրագրի նպատակն էր բարելավել մասնակիցների գիտելիքները միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում , ծանոթացնել մեր տարածաշրջանի իրողություններին, ինչպես նա և խորացնել մասնակիցների գիտելիքները Հայաստանի և մեր երկրի արտաքին քաղաքականության մասին : Սիրիայի Արաբական Հանրապետության դիվանագետների...
07.03.2024 • Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Սիրիայի դիվանագիտական ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում
Մարտի 7-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Սիրիայի դիվանագիտական ինստիտուտի տնօրեն, դեսպան Իմադ Մուստաֆայի միջև: Դ իվանագիտության ոլորտում կրթական երկու հաստատությունների միջև տեղի ունեցավ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն: Կողմերը քննարկեցին համագործակցության զարգացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ...
23.02.2024 • Ռազմավարական հաղորդակցություն թեմայով դասընթաց
Փետրվարի 19-ից 23-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ « Ռազմավարական հաղորդակցություն » թեմայով մեկշաբաթյա դասընթաց, որը վարեց Լունդի համալսարանի հոգեբանական պաշտպանության հետազոտական ինստիտուտի տնօրեն, ռազմավարական հաղորդակցության մասնագետ Ջեյմս Փամենթը: Դասընթացին մասնակցեցին ՀՀ ԱԳՆ տարբեր վարչությունների, ինչպես նաև այլ պետական գերատեսչությունների՝ հասարակայնության հետ կապերի և մամուլի համար պատասխանատու աշխատակիցները:
13.02.2024 • Հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ
Փետրվարի 13-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանի միջև: Դեսպան Սոբհանին շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում և ծանոթացավ դպրոցի գործունեությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Իրանի միջազգային հարաբերությունների դպրոցի միջև փոխգործակցության հնարավորությունները:
18.01.2024 • Հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանի հետ
Հունվարի 18-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանի միջև: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Սիրիայի դիվանագիտական ինստիտուտի միջև համագործակցության հեռանկարները: Հանդիպման վերջում դեսպան Արիսյանը շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում:
10.01.2024 • «Դիվանագետների վերապատրաստում» 2023թ.-ի երկրորդ դասընթացի ավարտ
Հունվարի 10-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» ե ռ ամսյա դասընթացի 202 3 թվականի երկրորդ ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Դասընթացին մասնակցել են ՀՀ պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցները : Դիվանագիտական դպրոցի անձնակազմը շնորհավորեց ծրագրի մասնակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն նրանց մասնագիտական առաջխաղացմանը:...
21.12.2023 • Հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության դեսպանի հետ
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպան Էրիկ Դե Մույնքի միջև: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի, Բելգիայի դիվանագիտական կրթական հաստատությունների, ինչպես նաև Հայաստանում Բելգիայի դեսպանության հետ համագործակցության հնարավորությունները: