Լրահոս / Հայտարարություններ

03.11.2016 • Անվտանգության հարցերով կոնֆերանս Հայ-ռուսական համալսարանում

Նոյեմբերի 3-ին և 4-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ «Ազգային անվտանգության խնդիրները գլոբալաիզացիայի և ինտեգրացիոն գործընթացների պայմաններում» խորագրով միջազգային ֆորում, որին մասնակցեց նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը: Վ. Գաբրիելյանը ֆորումի բացմանը հանդես եկավ ողջույնի խոսքով, ինչպես նաև մասնակցեց ֆորումի «Հասարակական գիտություններն արդիականության մարտահրավերների համատեքստում» խորագրով կլոր սեղանի աշխատանքներին: