Լրահոս / Հայտարարություններ

13.09.2016 • Ավարտական վկայականների հանձնում դիվանագետների վերապատրաստման դասընթացի մասնակիցներին

2016թ. սեպտեմբերի 13-ին Դիվանագիտական դպրոցում ավարտական վկայականներ հանձնվեցին «Դիվանագետների վերապատրաստում» ամենամյա երկամսյա դասընթացի 2016թ. շրջանավարտներին: Դասընթացը նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում աշխատող դիվանագետների, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների`արտաքին կապերի կամ միջազգային հարաբերությունների վարչությունների աշխատակիցների համար: Դասընթացի շրջանավարտներին վկայականները հանձնեց Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը, շնորհավորելով մասնակիցներին և...